Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ապստամբները փորձել են Սիրիա տեղափոխել թունավոր զարին գազ

Ապստամբները փորձել են Սիրիա տեղափոխել թունավոր զարին գազ
30.05.2013 | 21:24

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են սիրիացի ապստամբների ուժերում պայքարող 12 մարդու, որոնք համարվում են «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ Նուսրա» խմբավորման անդամներ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, օպերացիան անցկացվել է Ադանա քաղաքում։
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 2 կիլոգրամանոց տարաներով թունավոր զարին գազ, որը, ըստ ենթադրությունների, նախատեսված է եղել Սիրիայում պատերազմող ապստամբների համար։
Հարցաքննությունից հետո 5 մարդ ազատ է արձակվել, 7-ի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ